«Իմ սիրտ, իմ սեր, իմ կյանք»․ Սոֆյա Պողոսյանը կիսվել է որդու նոր լուսանկարով
Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է իր ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանի որդին՝ Միքայելը։
Ինստագրամյան էջում հրապարկված կադրերում փոքրիկ Միքայելը պատկերված է՝ խաղալիքը ձեռքին։ «Իմ սիրտ», - գրել է Սոֆյան, ապա հավելել է «Իմ կյանք, իմ սեր, իմ տղա, երջանկություն» հեշթեգերը։ Հետեւորդները բազում հիացական մեկնաբանություններ են կատարել․ «Հրաշք», «լույս», «Պապաի դեմքը, մամայի աչքերի գույնով եւ սպիտակությամբ»։
Ավելի վաղ Սոֆյան ընտանեկան ջերմ լուսանկարներ էր հրապարակել։ «Առաջին Նոր Տարին մեր կյանքի հրաշքի հետ: Թո՜ղ եկող տարում բոլորի տներում միայն սեր ու համերաշխություն լինի։ Մեր ընտանիքից բոլորիդ դրական լիցքեր ու ջերմություն ենք ուղարկում: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»,- մեկնաբանություններում գրել էր նա։