Օպերատորի մահվան հետաքննության համար Ալեք Բոլդուինն իր հեռախոսը տվել է իշխանություններին
Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը, որը «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահաբար կրակել է օպերատոր Գալինա Հաթչինսի վրա, իր հեռախոսը տվել է իշխանություններին այդ գործով հետաքննության շրջանակներում։ Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա փաստաբան Ահարոն Դայերին:
Նրա խոսքով՝ դերասանը գաջեթն ինքնակամ փոխանցել է իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան ավարտել իրենց հետաքննությունը:
«Հարցը նրա հեռախոսը չէ։ Դրանում պատասխաններ չկան», — հայտարարել է պաշտպանը:
Նա նաեւ նշել է, որ Բոլդուինը «ոչ մի բանում մեղավոր չէ»:
Իրավաբանը հավելել է, որ գլխավոր հարցը, որին պետք է պատասխան գտնել, այն է, թե ինչպես են մարտական փամփուշտները հայտնվել նկարահանման հրապարակում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի դատարանը Բոլդուինին պարտավորեցրել է հեռախոսում բոլոր տվյալներին հասանելիություն տրամադրել: Խուզարկությունը նախատեսված է, որպեսզի հավաքագրվեն ֆիլմի ստեղծման եւ արտադրության բոլոր մասնակիցների մոտ առկա տեղեկությունները եւ բջջային հեռախոսի տվյալները։