Երևանում կանցկացվի հայ-ավստրիական գործարար համաժողով
Երևանում փետրվարի 3-ին կանցկացվի հայ-ավստրիական գործարար համաժողով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Համաժողովին մասնակցելու են շուրջ 20 ավստրիական ընկերություններ, որոնք փնտրում են գործընկերներ արդյունաբերության, փայտի, գարեջրագործության, գյուղատնտեսության, հիդրոէլեկտրակայանների, բանկային համակարգի, կրթության, անվտանգության, առողջապահության և այլ ոլորտներում: Էկոնոմիկայի նախարարությունը հայկական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու հայ-ավստրիական գործարար համաժողովին: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունվարի 19-ն է։