Cosmopolitan-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է տրանսգենդեր մոդել
Cosmopolitan նորաձեւության ամսագրի բրիտանական տարբերակի շապիկին առաջին անգամ հայտնվել է սեւամորթ տրանսգենդեր մոդելը։ Համապատասխան կադրը հրապարակվել է Մոնրո Բերգդորֆի Instagram-ի էջում:
Համացանցում տեղադրված լուսանկարում 34-ամյա մանեկենուհին պատկերված է դեկոլտեով կարմիր զգեստով։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նյուդ երանգներով շպարով է։ Բերգդորֆի կերպարն ամբողջացնում է խոշոր քարերով վզնոցը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
«Ամսագրի 50-ամյա պատմության ընթացքում ես դարձել եմ առաջին կին տրանսգենդերը, որը հայտնվել է շապիկին։ Շնորհակալություն Cosmo UK թիմին հրավերի եւ մասնակցության հնարավորության համար», - գրել է նա։
Երկրպագուները սկսել են շնորհավորել հերոսուհուն մեկնաբանություններում։ «Դու արժանի ես դրան», «Շնորհավորում եմ, թագուհի», «Հիանալի է», «Անհավատալի է։ Շնորհավոր», - գրել են նրանք։