Նովակ Ջոկովիչը վերադարձել է ներգաղթյալների հյուրանոց
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի իշխանությունների պահանջով վերադարձել է Մելբուռնի ներգաղթյալների հյուրանոց եւ չունի մարզվելու հնարավորություն, հաղորդում է ESPN-ը։
Ջոկովիչը հյուրանոցում կմնա մինչեւ հունվարի 16-ը։ Այդ օրը նա Ավստրալիայի դաշնային դատարանում կմասնակցի իր մուտքի վիզայի չեղարկման որոշման բողոքարկմանը։
Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանի հանդիպումը Ջոկովիչը պետք է անցկացնի հունվարի 17-ին։
Ավստրալիայի հակահամաճարակային կանոններով բոլոր օտարերկրացիները երկիր մուտք գործելու համար պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ հաստատված պատվաստանյութերով (Pfizer, AstraZeneca, Moderna, Janssen, Sinovac, Sinopharm China, Bharat Biotech)։ Բժշկական բացառությունների մեջ չի մտնում նախորդ կես տարվա ընթացքում վարակված եւ առողջացած լինելը։ Սակայն Ավստրալիայի բաց առաջնության կազմկոմիտեն անցած ամիս մասնակիցներին նամակով տեղեկացրել էր, որ կարող են չպատվաստվել նաեւ կես տարում հիվանդացած եւ առողջացած թենիսիստները։
Ջոկովիչը պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ, քանի որ դեկտեմբերին վարակվել եւ առողջացել է։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը չեղարկել էր Ջոկովիչի վիզան, սակայն դատարանը բավարարել էր բողոքարկումը եւ վերականգնել այն։
Ավստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոուքն էր երկրորդ անգամ չեղարկել էր Ջոկովիչի մուտքի վիզան եւ երկրից վտարելու որոշում ընդունել։
Տեսանյութը՝ այստեղ: