ԿԺԴՀ հրթիռի արձակումն իրականացվել է երկաթուղային հրթիռային գնդի կողմից
ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումը հունվարի 14-ին իրականացրել են երկաթուղային հրթիռային գնդի ուժերը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը (KCNA), փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դրա տվյալներով՝ հրթիռային վարժանքների նպատակը գնդի մարտունակության հաստատումն ու հարձակողական ներուժի ուժեղացումն էր։ Երկու մարտավարական կառավարվող հրթիռներ արձակվել եւ խոցել են թիրախը Ճապոնական ծովում:
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԿԺԴՀ իշխանություններն ուրբաթ առնվազն մեկ բալիստիկ հրթիռի արձակում են իրականացրել երկրի արեւմուտքում՝ արեւելյան ուղղությամբ։ Դրա թռիչքի բարձրությունն ամենաբարձր կետում եղել է մոտ 50 կմ, այն թռել է մոտ 400 կմ եւ ընկել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Սա Փհենյանի կողմից այս տարվա երրորդ հրթիռի արձակումն է։