«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Մանչեսթեր Սիթին» հունվարի 15-ին կընդունի «Չելսիին»։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին։ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակի գորածկիցը 1․70 է։ «Չելսիի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 5․10, ոչ ոքի արդյունքինը՝ 3․80 գործակցով։
«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16։30-ին։
21 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Չելսին» հետ է 10 միավոր եւ երկրորդն է։
Թիմերը նախորդ անգամ հանդիպել են ընթացիկ առաջնության առաջին շրջանում։ Լոնդոնում «Չելսին» պարտվել է 0։1 հաշվով։