Տղամարդը 933 սելֆի է արել եւ վաստակել 1 մլն դոլար՝ լուսանկարները NFT-թոքենների վերածելով
Մալայզիայի բնակիչը հինգ տարվա ընթացքում 933 սելֆի է արել եւ վաստակել 1 մլն դոլար, գրում է World of Buzz-ը։ Տղամարդը իր լուսանկարները վերածել է NFT-թոքենների եւ սկսել վաճառել դրանք։
Ինչպես պատմել է մալայզիացին, առաջին սելֆին արել է 2017թ.՝ համակարգչի առջեւ նստած։ Տղամարդուն հետաքրքիր էր կողքից նայել, թե ինչպես է փոխվում տարիների ընթացքում։ Այդ ընթացքում նա կուտակել է մոտ հազար լուսանկարների հավաքածու, իսկ հունվարի 9-ին որոշել է յուրաքանչյուր նկարը վերածել NFT-ի եւ վաճառել 3 դոլարով։
Տղամարդու գաղափարը, անգամ իր համար անսպասելի, հաջող էր։ Լուսանկարները սկսել են վաճառվել տաք կարկանդակների նման՝ լցնելով հեղինակի բյուջեն։ Հիմա մալայզիացին գնորդներին խնդրում է, որ իրենց խելամիտ պահեն։
«Դուք կարող եք անել ինչ ցանկանաք, բայց, խնդրում եմ, մի չարաշահեք իմ լուսանկարները»,- դիմել է նա հաճախորդներին։