Սպիտակ տունը «որոշել» է ՌԴ-ի կողմից Ուկրաինա «ներխուժելու» ժամկետները
Սպիտակ տունը, առանց ապացույցներ ներկայացնելու, «որոշել» է Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինա «ներխուժելու» ժամկետները, ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչ Ջեն Փսակիի խոսքով՝ այն կարող է սկսվել հունվարի կեսերից մինչև փետրվար։
«Մենք անհանգստացած ենք, որ Ռուսաստանի կառավարությունը ներխուժում է նախապատրաստում… Մենք դա տեսել ենք նախկինում, այն մեզ հիշեցնում է 2014 թվականը, երբ դիվերսիոն և տեղեկատվական գործողություններ էին իրականացվում Ուկրաինային մեղադրելու արևելյան Ուկրաինայում ռուսական ուժերի վրա հարձակումներ նախապատրաստելու և հակառուսական ռազմական ծրագրերի մեջ»,- ասել է Փսակին ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է նման ներխուժման պատրվակ ստեղծել։
Դեկտեմբերի վերջին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովն ասել է, որ չի տեսնում Ռուսաստանի Դաշնություն լայնամասշտաբ ներխուժման վտանգ, և ռազմական դրություն մտցնելու պլաններ չկան։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Կիևը Դոնբաս է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը։ Մոսկվան մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի երկրներից ռուսական սահմաններ ռազմական տեխնիկա տեղափոխելու և Դոնբասում արևմտյան հրահանգիչների թվի ավելացման վերաբերյալ։ Արևմտյան երկրները շարունակում են ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ զենք մատակարարելով Դոնբասում։