Ուկրաինան հույս ունի Մադրիդի գագաթնաժողովում իմանալ ՆԱՏՕ-ին իր անդամակցության ժամկետները
Ուկրաինան հուսով է, որ 2022 թվականին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում կհայտնեն ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության կոնկրետ ժամկետները: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:
«Կարծում եմ, որ ժամանակն է ունենալ շատ ազնիվ, շատ լիարժեք, շատ թափանցիկ զրույց ՆԱՏՕ-ում մեր հեռանկարի մասին... Այս տարի մադրիդյան գագաթնաժողովում հույս ունենք տեսնել և լսել բացարձակապես կոնկրետ ժամկետներ, այդ մասին բացարձակապես կոնկրետ տեղեկատվություն», - ասել է Երմակը: Նա ընդգծել է, որ այժմ դա իր երկրի համար կյանքի ու մահվան հարց է:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Մադրիդում տեղի կունենա 2022 թվականի հունիսի 29-30-ը: