Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա գագաթնաժողովի վերաբերյալ առաջարկներ ամերիկյան կողմից չեն ստացվել. Պեսկով
Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա գագաթնաժողովի վերաբերյալ առաջարկներ ամերիկյան կողմից չեն ստացվել, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին առաջարկել է եռակողմ բանակցություններ կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։