Ռայիսի. Չնայած Իրանը ցանկանում է հասնել պատժամիջոցների հանմանը, նրան այլեւս չի անհանգստացնում նավթի վաճառքը
Չնայած Իրանի իշխանությունները ցանկանում են հասնել պատժամիջոցների հանմանը, նրանց այլեւս չի անհանգստացնում նավթի վաճառքը։ Այս մասին ասել է նախագահ Էբրահիմ Ռայիսին, տեղեկացնում է Mehr-ը։
«Չնայած պատժամիջոցները հանելու ձգտումը լրջորեն դրված է օրակարգում, 13-րդ կառավարությունում պատժամիջոցների չեղարկման ջանքերը կապված չէին բանակցությունների հետ, այնպես որ այսօր, պատժամիջոցների տակ գտնվելով, ինչպես եւ նախկինում, նավթի մեր վաճառքը այնքան է ավելացել, որ մենք այլեւս անհանգստանալու բան չունենք»,- ուրբաթ գրել է Էբրահիմ Ռայիսին Թվիթերի իր պաշտոնական օգտահաշվում։
Նա ավելացրել է, որ նավթի վաճառքից ստացված եկամուտները վերադառնում են երկիր։
Թվիթը հայտնվել է այն բանից հետո, երբ Ռայիսին ասել էր, որ նավթի արտահանումն իր վարչակազմի օրոք ավելացել է 40 տոկոսով։