Բրիթնի Սիփրսը մեկնաբանել է քրոջ սկանդալային հարցազրույցը․ նա երգչուհուն մեղադրել էր հոգեկան անհավասարակշռության համար
Բրիթնի Սփիրսի կրտսեր քույրը՝ Ջեյմի Լինը, պատրաստվում է հրատարակել իր` «Այն, ինչ ես պետք է ասեի» անվանումով հուշագրությունները, հայտնում է Billboard-ը։
Իր առաջին գիրքը գովազդեlու նպատակով Ջեյմին մասնակցել է «Good Morning America» շոուին եւ սկսել է խոսել քրոջ հոգեկան անհավասարակշռության եւ խելացնորության մասին։ Լրագրողների հետ զրույցում Սփիրսի կրտսեր քույրը խոստովանել է, որ ջերմ զգացմունքներ ունի փոփի աստղի հանդեպ ու նշել, որ իր համար մինչ այժմ հասկանալի չեն իրենց գժտության պատճառները։
Բրիթնիի պատասխանը երկար չի ստիպել սպասել։ «Քույրս ասում է, թե իմ պահվածքը դուրս է եկել վերահսկողությունից։ Եվ դա այն դեպքում, երբ նա վերջին 15 տարիների ընթացքում իմ կողքին չի եղել։ Եվ ինչո՞ւ է նա առհասարակ խոսում այս ամենի մասին։ Նա ցանկանում է իմ հաշվին գրքեր վաճառել։ Լո՞ւրջ»,- իր ինստագրամյան էջում գրել է Բրիթնին։