ԱՄՆ-ը չի կողմնորոշվել՝ արդյո՞ք Ռուսաստանը կորոշի Ուկրաինայում գնալ ռազմական ճանապարհով
ԱՄՆ-ը չի կողմնորոշվել՝ արդյո՞ք Ռուսաստանը կորոշի գնալ ռազմական ճանապարհով Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը, տեղեկացնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։ Սալիվանը լրագրողներին նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանի հետ հետագա բանակցությունների ամսաթվերը չեն որոշվել։ «Ըստ էության, մենք դեռեւս գտնվում ենք այն վիճակում, երբ կարծում ենք, թե դիվանագիտության ճանապարհը կարող է այնպես աշխատել, որը կարդարացնի եւ կարտացոլի մեր շահերն ու սկզբունքները»,- ասել է նա։