«Հայաստան» հիմնադրամի՝ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր՝ հունվարի 14-ին, շարունակում է իր աշխատանքը:
Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է 44-օրյա պատերազմի օրերին հիմնադրամից կառավարությանը փոխանցած գումարների հարցը, թե որքանով էր դա օրինաչափ, արդյոք դա համապատասխանում է հիմնադրամի կանոնադրական նպատակներին եւ խնդիրներին։
Հիշեցնենք, 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը» նախաձեռնեց «Մենք ենք, մեր սահմանները, ամեն ինչ «Արցախի համար» դրամահավաքը։ Հետո պարզվեց, որ հավաքագրված գումարից մի զգալի մաս՝ 52 մլրդ 703 մլն դրամը փոխանցվել է կառավարությանը։