Նուրսուլթան Նազարբաեւի կրտսեր դուստրը հանկարծակի ջնջել է իր էջերը սոցցանցերում
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կրտսեր դուստրը՝ Ալիյան, հանկարծակի ջնջել է իր էջերը սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ Instagram-ը պարզեց, որ նա գտնվում է ԱՄԷ-ում։ Այդ մասին գրում է Znak-ը
Այժմ instagram-ում եւ Facebook-ում նրա էջեր մուտք գործել փորձելիս օգտատերերը տեսնում են հետեւյալ հաղորդագրությունները. «Հնարավոր է, օտատերը գուցե ջնջել է քոնթենթը կամ սահմանափակել է դրա հասանելիությունը» եւ «Հնարավոր է, դուք անվավեր հղում եք օգտագործել կամ էջը հեռացվել է»:
Դա տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ Ալիան իր ընտանիքի անդամներից առաջինը մեկնաբանեց Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները: Այնուամենայնիվ, օգտատերերը նկատել են, որ Instagram-ն ավտոմատ կերպով նրա աշխարհագրական դիրքը որպես Արաբական Միացյալ Էմիրություններ է որոշել: Meta ընկերության սոցցանցերում Նազարբաեւայի էջը վերիֆիկացված էր, ինչը նշանակում է, որ էջն իսկապես պատկանում էր նրան։
Ավելի վաղ The Sunday Telegraph-ը հայտնել էր, որ Ալիյա Նազարբաեւան 300 միլիոն դոլար է դուրս հանել Ղազախստանից՝ 2006 թվականին մասնավոր ինքնաթիռ եւ անշարժ գույք գնելով Լոնդոնում եւ Դուբայում։ Տպավորիչ ծախսերի մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ քաղաքական գործչի ազգականի եւ ֆինանսական խորհրդատուների միջեւ կոնֆլիկտ ծագեց: