Քեյթ Միդլթոնը շլացրել է իր արտաքին տեսքով
Քեյթ Միդլթոնը երեխայի կնունքից հետո ուրախացրել է ֆոտոլրագրողներին: Քենսինգթոնի դղյակում կազմակերպվել էր միջոցառում, որը նվիրված էր մարդկանց օգնության և ալկոհոլոյին կախվածությունից ազատմանը: Քեյթ Միդլթոնը ևս ներկա էր միջոցառմանը:
Այս անգամ ևս նա շլացրել է իր արտաքին տեսքով: Քեյթը կրել է դիզայներ Ջենի Պեքհեմի հեղինակային զգեստը: Այդ զգեստն ընդգծում էր նրա ողջ գեղեցկությունը: Քեյթն առաջին անգամը չէ, որ կրում է այդ դիզայների զգեստը: Բացի այդ նա նաև աչքի է ընկել իր սանրվածքով և ներկած մազերով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին կայացել էր նրա և արքայազն Ուիլյամի որդու կնունքի արարողությունը: Այս մասին գրում է 7days.ru-ն: