Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347084 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2630763 վերջին մեկ օրում` 4811 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4142 պացիենտ: Մեկ օրում աճել է 170-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 333412 անձ` վերջին մեկ օրում 101 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8015 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1515 է: