Բրիտանական հետախուզական MI5 ծառայությունը նախազգուշացրել է չինական ազդեցության գործակալի մասին
Մեծ Բրիտանիայի MI5 հետախուզական ծառայությունը հազվագյուտ նախազգուշացում է տարածել այն մասին, որ չինացի ենթադրյալ գործակալը ներթափանցել է խորհրդարան՝ բրիտանական քաղաքականությանը միջամտելու համար, հայտնում է BBC-ն։
Ծառայության ահազանգում ասվում է, որ Քրիստին Չինգ Կույ Լին «կապեր է հաստատել» Չինաստանի Կոմունիստական կուսակցության (CCP) հետ ներկա եւ ապագա պատգամավորների հետ: Այնուհետեւ նա նվիրատվություններ է արել քաղաքական գործիչներին Չինաստանի եւ Հոնկոնգի օտարերկրյա քաղաքացիների միջոցներով:
Ուայթհոլում աղբյուրները հայտնել են, որ նախազգուշացումն արվել է MI5-ի «խոշոր եւ երկարատեւ» հետաքննությունից հետո: Լիի կողմից ֆինանսավորվող պատգամավորներից մեկը Լեյբորիստական կուսակցությունից Բարրի Գարդիներն էր, ով հինգ տարվա ընթացքում ավելի քան 420.000 ֆունտ ստեռլինգ էր ստացել նրանից, բայց նա ասել է, որ միշտ տեղյակ է պահել անվտանգության ծառայություններին նվիրատվությունների մասին:
Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ սըր Էդ Դեյվին եւս 5000 ֆունտ ստերլինգ նվիրատվություն էր ստացել, երբ էներգետիկայի նախարար էր, բայց, նրա խոսքով, որ գումարն ընդունվել է իր տեղական ասոցիացիայի կողմից:
Ներքին գործերի նախարար Փրիտի Թաթելն ասել է, որ ինքը «խորապես մտահոգված է», որ ինչ-որ մեկը «գիտակցաբար քաղաքական միջամտություն է կատարում Չինաստանի Կոմունիստական կուսակցության անունից, թիրախավորել է խորհրդարանականներին»: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան միջոցներ է ձեռնարկել «արտաքին միջամտության հայտնաբերման համար»։
Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ցանկացած ոք, ում հետ Լին կապ կհաստատի, պետք է «հիշի իր անդամակցության մասին» եւ «ՉԿԿ-ի օրակարգն առաջ տանելու իր լիազորությունների մասին»:
Անձի մասին նման ահազանգն անսովոր քայլ է MI5-ի համար: Չինաստանը, ըստ բրիտանական հետախուզության պաշտոնյաների, այժմ դարձել է իրենց առաջնահերթությունը: Այստեղ խոսքը միջամտության՝ գաղտնի ազդեցություն ձեռք բերելու մասին է, այլ ոչ թե՝ լրտեսության։
Եվ անվտանգության աշխատակիցների մտավախություններից մեկն այն է, որ չկան օրենքներ, որոնք թույլ կտային պայքարել միջամտությունների դեմ: