Աֆղանստանը «սովի ցունամիի» է բախվել ֆինանսական միջոցների սղության պատճառով
Աֆղանստանը «սովի ցունամիի» է բախվել սննդի մատակարարման պահպանման համար անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով, քանի որ երկիրը կանգնած է տնտեսական անկման եզրին, ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի բարձրաստիճան պաշտոնյան:
Associated Press-ին տված հարցազրույցում WFP-ի Աֆղանստանի ղեկավար Մերի-Էլեն ՄակԳրոարտին կոչ է արել միջազգային հանրությանը հումանիտար կարիքները վեր դասել քաղաքական քննարկումներից եւ խուսափել աղետից՝ ապահովելով, որպեսզի միլիարդների օգնությունը շարունակի հասնել Թալիբանի կողմից կառավարվող երկիր:
Կազմակերպության տվյալներով՝ 22.8 միլիոն մարդ պարենային սուր պակաս է զգում, այդ թվում՝ 8.7 միլիոնը գտնվում է սովամահության եզրին։
«Մենք բավարար գումար չունենք 2022 թվականի համար»,- ասել է Մակգրոարտին: «Այն, ինչ մենք Աֆղանստանի ողջ մարդասիրական հատված են կոչում, առաջիկա 12 ամսվա ընթացքում 4.44 միլիարդ դոլարի կարիք ունի՝ համապարփակ պատասխան միջոցների ձեռնարկման համար: Իսկ ՊՀԾ-ի համար մեզ 2.6 միլիարդ դոլար է անհրաժեշտ, որպեսզի անենք այն նվազագույնը, որը պետք է անենք 2022 թվականին»: