Մոսկվայի «Պրեզիդենտ հյուրանոցում» վերելակի ընկնելու հետևանքով Հայաստանի երկու քաղաքացի է մահացել
Մոսկվայի «Պրեզիդենտ հյուրանոցում» վերելակի ընկնելու հետևանքով մահացել է Հայաստանի 2 քաղաքացի։ Մահացածները 30 և 32 տարեկան տղամարդիկ են, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Մոսկվայի դատախազության ներկայացուցիչ Լյուդմիլա Նեֆեդովան։
ՀՀ մահացած քաղաքացիները աշխատելիս են եղել վերելակների սպասարկման ընկերությունում։