Իսրայելում գիտնականները անապատի մեջտեղում գտնվող լքված եկեղեցում Հիսուսի պատկեր են հայտնաբերել
Հնագետները Հիսուս Քրիստոսի հազվագյուտ պատկեր են հայտնաբերել անապատի մեջտեղում գտնվող լքված եկեղեցում։ Եկեղեցին պատկանում է վաղ քրիստոնեական շինություններին եւ գտնվում է Նեգեւ անապատում՝ Շիվտա մեծ գյուղի ավերակների մեջ, որը ծաղկել է բյուզանդական դարաշրջանում։ Haaretz պորտալը պատմում է, թե ինչպես է տեղի ունեցել հայտնագործությունը։
Շիվտա բնակավայրի ավերակները գտնվում են Նեգեւ անապատի սրտում։ Գյուղը հիմնադրվել է մ.թ.ա 2-րդ դարում եւ գոյություն է ունեցել մոտ 650 տարի, իսկ հետո լքվել է վաղ իսլամական շրջանում:
Շիվտա քաղաքի ավերակները առաջին անգամ հայտնաբերվել են 1871 թվականին՝ լեզվաբան եւ հետախույզ Էդվարդ Հենրի Փալմերի կողմից։ Սակայն այստեղ առաջին հետազոտողների աշխատանքի մասին տեղեկություն գրեթե չկա, ուստի անհասկանալի է մնում, թե ինչու նրանք չեն տեսել պատի նկարները։
Առաջինը Քրիստոսի հնագույն պատկերը նկատել է արվեստի պատմաբան, դոկտոր Էմմա Մաայան-Ֆանարը։ Մասնագետների հայտնաբերած որմնանկարում պատկերված է Հիսուսի մկրտության տեսարանը, եւ, որ ամենակարեւորն է, պատկերի վրա պահպանվել է Քրիստոսի դեմքը։ Հայֆայի համալսարանի Զինման հնագիտական ինստիտուտից դոկտոր Էմմա Մաայան-Ֆանարի, դոկտոր Ռավիթ Լինի, դոկտոր Յոթամ Թեփերի եւ պրոֆեսոր Գայ Բար-Օզի գտածոյի մանրամասն նկարագրությունը հրապարակվել է Antiquity-ում:
Ավետարաններից ոչ մեկը չի նկարագրում, թե ինչպիսի տեսք է ունեցել Հիսուսը: Նրա արտաքինը շուրջ երկու հազարամյակ բուռն ու անիմաստ բանավեճերի թեմա է։ Միեւնույն ժամանակ, Սիրիայում հայտնաբերված Փրկչի «ամենավաղ» դիմանկարը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ դարով: Իսկ ահա Իսրայելի տարածքում Քրիստոսի պատկերներ չափազանց հազվադեպ են հայտնաբերվում:
Ի տարբերություն Քրիստոսին մորուքով եւ երկար մազերով պատկերելու արեւմտյան ավանդույթների, Շիտվայում նա պատկերված է կարճ գանգուր մազերով, օվալաձեւ դեմքով եւ մեծ քթով։ Պատճառներից մեկը, ըստ որի հնագետները նախկինում չեն նկատել այս որմնանկարը, կարող է լինել պատկերի վրա դարավոր կեղտի շերտերը։ Բացի այդ, այն պատին շատ բարձր է տեղադրված եղել, որպեսզի հնարավոր չլինի հենց այնպես նկատել։
Բժիշկ Էմմա Մաայան-Ֆանարի ամուսինը՝ պրոֆեսիոնալ լուսանկարիչ Դրոր Մաայանը, դիմանկարի բարձր լուծաչափով լուսանկարներ է արել։ Դրանց օգնությամբ գիտնականները կարողացել են ավելի մանրամասն ուսումնասիրել ավելի քան 1,5 հազարամյակ առաջ պատին նկարված պատկերը։ Հենց լուսանկարների շնորհիվ է գիտնականներին հաջողվել հասկանալ, որ նկարը պատկերում է Հիսուսի մկրտության տեսարանը՝ որմնանկարի վրա տեսանելի են Քրիստոսի եւ Հովհաննես Մկրտչի կերպարները։ Միեւնույն ժամանակ, Հովհաննեսն ավելի խոշոր տեսք ունի, քան երիտասարդ Հիսուսը:
Այժմ Շիվտայում եկեղեցու ավերակների թվագրումը, ինչպես նաեւ որմնանկարները սպասում են հաստատման։