Թինա Կանդելակին ձեռնոց է նետել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին (լուսանկար)
Դեռ երեկ մոդայիկ բլոգերները քննարկել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ով կանացի ակնոցներ էր կրել: Հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին չի կարողացել մնալ անտարբեր այդ իրադարձության նկատմամբ և որոշել է ոչ միայն քննարկել վարչապետի այդ քայլը, այլև նրան ձեռնոց նետել:
Թինա Կանդելակին համարվում է երկրի մոդայիկ անձանցից մեկը: Նա կարողանում է ճիշտ հագուստներ ընտրել և հետևել նորաձևությանը: Մի քանի օր առաջ նա մի նկար է հրապարակել, որտեղ արևային ակնոցով է, իսկ հետևի մասում' վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է:
«Ակնոցների մրցավազք…: Պարզվում է Դմիտրի Մեդվեդևը նույնպես սիրում է ընձառյուծներին: Ո՞ւմ է առավել շատ սազում»,-նկարի ներքո մակագրել է Թինա Կանդելակին:
Երկրպագուները, կարելի է ասել, չէին սպաում, որ Թինան ավելի լավն է, քան բոլոր քաղաքական գործիչները միասին վերցրած: Նրանք անգամ ուշադրություն չեն դարձրել նկարի ոչ իրական լինելուն: