Աղջիկը դավաճանության համար վրեժ է լուծել սիրելիից` վերջինիս սիրուհու զգեստի միջոցով
ՏեսանյութերԱղջիկը պատահաբար իմացել է իր սիրեցյալի դավաճանության մասին և վրեժ լուծելու համար յուրօրինակ միջոց է գտել։ The Sun-ի լրագրողներն ուշադրություն են հրավիրել նրա TikTok-յան էջում հրապարակված տեսանյութի վրա։
@123pam321 մականունով համացանցային օգտատերը տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ ամեն շաբաթ խուզարկում է իր ընկերոջ տունը, քանի որ կասկածում է նրան անհավատարմության մեջ։ Ստուգումներից մեկի ժամանակ աղջիկը նրա լոգարանում հայտնաբերել է ուրիշի կարմիր մինի զգեստը։
Այդ ժամանակ աղջիկը որոշել է այս հանդերձանքով հաստատել սիրուհի ունենալու փաստը` դրանով ներկայանալով զուգընկերոջ առջև։ Տեղադրված կադրերում բլոգերը չի ցուցադրել նրա արձագանքը, բայց չնայած դրան, նրա հրապարակումը դարձել է վիրուսային և հավաքել ավելի քան 20 միլիոն դիտում։
Հանդիսատեսին զարմացրել է հեղինակի հրապարակումը, որի մասին նրանք սկսել են գրել բազմաթիվ մեկնաբանություններ։ «Ես շոկի մեջ եմ», «Ինչպիսի այծեր են տղաներւ», «Դու իսկապես արե՞լ ես դա», «Ես կցանկանայի տեսնել նրա արձագանքը», «Շատ ծիծաղելի է», «Ափսոս, որ չես նկարահանել նրա արձագանքը»,- գրել են օգտատերերը: