YouTube-ի պատմության մեջ առաջին տեսանյութն ավելի քան 10 միլիարդ դիտում է հավաքել
ՏեսանյութերՀինգշաբթի օրը՝ հունվարի 13-ին, Baby Shark Dance («Փոքրիկ շնաձկան պարը») մանկական երգի տեսահոլովակը հաղթահարեց 10 միլիարդ դիտումների նշագիծը YouTube-ում: Սա Կորեայի Հանրապետությունից անգլալեզու տեսահոլովակի առաջին ռեկորդը չէ, գրում է Profile-ը։
Ռեկորդային հոլովակը YouTube-ում տեղադրվել է հինգ տարի առաջ։ Այն հավաքել է ավելի քան 32 միլիոն «Հավանել» նշում։ Տեսանյութի մեկնաբանություններն անջատված են, իսկ «Չհավանել» նշումները ծառայությունը ցույց չի տալիս։
Սա Գինեսի ռեկորդների գրքում հայտնված մանկական երգի առաջին ձեռքբերումը չէ։ 2020-ի վերջին այն դարձավ YouTube-ի ամենաշատ դիտված տեսանյութը՝ առաջատար դիրքից հեռացնելով Լուիս Ֆոնսիի Despacito լատինական փոփ կոմպոզիցիան։ 2021 թվականին հարավկորեական Pinkfong ստուդիայի երաժշտական տեսահոլովակը պատմության մեջ առաջին անգամ Youtube-ում հավաքեց 8 միլիարդ դիտում, իսկ հուլիսին այն հաղթահարեց 9 միլիարդի սահմանագիծը: Ոչ մի այլ տեսահոլովակ դեռ չի կարողացել կրկնել այս ձեռքբերումները: