Սեքս սկանդալի ֆոնին որդուն զրկել է բոլոր զինվորական կոչումներից և թագավորական հովանավորությունից
Մեծ Բրիտանիայի թագուհին Էլիզաբեթ Երկրորդը որդուն՝ արքայազն Էնդրյուին, այսօր զրկել է բոլոր զինվորական կոչումներից և թագավորական հովանավորությունից՝ ընդգծելով, որ նա ստիպված է լինելու աղմկահարույց սեքս սկանդալի շրջանակում սեռական ոտնձգության հայցով դատարանի առաջ կանգնել որպես «մասնավոր քաղաքացի»:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ըստ թագավորական աղբյուրի, բացի այդ, Յորքի դուքսին կարգելվի օգտագործել «Նորին թագավորական գերազանցություն» կոչումը, ինչը վկայում է, որ միապետը փորձում է որդուն հեռվացնել թագավորական ընտանիքից այն բանի ֆոնին, որ ԱՄՆ-ում արքայազնի դեմ անչափահասի հետ սեռական հարաբերության գործով հայց է ներկայացվել:
Հայցվորը Վիրջինիա Ռոբերտս Ջիուֆրեն է, որի պնդմամբ՝ իրեն 17 տարեկանում ստիպել են սեռական հարաբերություն ունենալ արքայազն Էնդրյուի հետ: