Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ:
Ընթրիքին մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի բանկային համակարգը կարողացել է հստակ քաղաքականությամբ հաղթահարել փորձություններն և պահպանել կայուն գործունեությունը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ բանկային համակարգի շարունակական զարգացումը կնպաստի երկրի տնտեսության հետագա առաջընթացին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել բանկային ոլորտի հետագա զարգացման, կառավարության գործունեության առաջնահերթությունների իրականացման շուրջ։