Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրամայել է փակել Կաննում գործող մզկիթը
Կաննում մզկիթը փակվել է հակասեմիտիզմի քարոզչության, Ֆրանսիայի Հանրապետության արժեքների վրա հարձակումների, հակաարևմտյան և հոմոֆոբ քարոզների համար։ Հաղորդում է The Local France-ը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հրամայել է դադարեցնել մզկիթի աշխատանքը, քանի որ դրա ղեկավարությունն աջակցել է արգելված արմատական միավորումներին, որոնք ներգրավված են իսլամիստական քարոզչության տարածման մեջ։ «Այս որոշումը կայացվել է հանրային ծառայությունների մանրազնին հետազոտական աշխատանքից և բազմաթիվ զեկույցներից հետո, որոնք ուղղակիորեն արվել են Կաննի քաղաքապետարանի կողմից 2015 թվականից ի վեր», - ասվում է քաղաքապետ Դեյվիդ Լիսնարդի հայտարարության մեջ:
Նշվում է, որ նախկինում իշխանությունները բազմիցս փակել են մզկիթը, որտեղ աղոթում է ավելի քան 600 հավատացյալ։ «Չնայած կարևոր է, որ յուրաքանչյուրը կարողանա արժանապատվորեն դավանել իր կրոնը, ֆրանսիական հասարակության համար կենսական նշանակություն ունի, որ աղոթավայրի կազմակերպիչները չլինեն երկրի հանդեպ թշնամաբար տրամադրված քարոզիչներ և չընդդիմանան Ֆրանսիայի Հանրապետությանը», - ասել է քաղաքապետարանից։