Թուրքիայում սոցհարցումները Էրդողանի համար հուսադրող պատկեր չեն ցույց տվել
Թուրքիայում Yonylem հետազոտական ընկերության սոցհարցումները նախագահ Էրդողանի համար սառը վատ արդյունքներ են արձանագրել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ սոցհարցման մասնակիցները այն հարցին, թե ում կընտրեիք երկրի նախագահ եթե առաջիկա կիրակի լիներ ընտրություններ, 37 տոկոսը պատասխանել են Ռեջեփ Թայիփ Էրդողան, 41 տոկոսը՝ Էքրեմ Իմամօղլու։
Այն հարցին, եթե երկրորդ փուլ գնար ընտրությունները, Էրդողան թե Իմամօղլու, մասնակիցների 35 տոկոսը պատասխանել է Ռեջեփ Թայիփ Էրդողան, 49 տոկոսը՝ Էքրեմ Իմամօղլու։