Չեխիայի վարչապետը հայհոյել է խորհրդարանի նիստում
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայհոյել է խորհրդարանի նիստի ժամանակ, գրում է Novinky-ն։
Քաղաքական գործիչը չի նկատել, որ բարձրախոսը միացված է, եւ հայհոյելով կամաց ասել է, որ ինքը *** ունի կառավարությանը վստահության քվեի սպասվող քվեարկությունը։ Ձայնորսիչ սարքերը նրա հայհոյանքը տարածել են դահլիճով մեկ։
Չեխիայի կառավարության մամուլի քարտուղար Վացլավ Սմոլկան պարզաբանել է, որ Ֆիալան կենդանի մարդ է եւ հայհոյել է պատահականորեն՝ ձգձգվող միջոցառման պատճառով։ Հավանաբար, վարչապետի դժգոհությունը առաջ էր եկել այն բանից, որ պատգամավորները չէին ցանկացել ժամանակին հավաքվել քվեարկությունների դահլիճում։