Ջո Բայդենն խոստովանել է գների աճի տեմպերի նվազեցման անհրաժեշտությունը
Նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ իր վարչակազմը պետք է «լրացուցիչ աշխատանք» կատարի տնտեսական ոլորտում, քանի որ «գների աճը դեռ չափազանց բարձր է», թեեւ նախագահը հայտարարել է, որ գնաճի դանդաղեցման հարցում որոշակի առաջընթաց է գրանցվել:
Պետության ղեկավարի հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունն այն բանից հետո, երբ հինգշաբթի Աշխատանքի նախարարությունը հրապարակեց դեկտեմբերյան գնաճի վիճակագրությունը։ Վերջին տվյալներով՝ 2021 թվականի վերջին ամսում ԱՄՆ-ում սպառողական գները կտրուկ աճել են՝ տարեկան գնաճի ամենամեծ աճին հանգեցնելով վերջին մոտ չորս տասնամյակի ընթացքում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Մենք առաջընթաց ենք գրանցում գների աճի տեմպերի դանդաղեցման ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ, այս զեկույցը ընդգծում է, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք, քանի որ գների բարձրացումը դեռեւս չափազանց բարձր է եւ ընտանեկան բյուջեի կրճատման է հանգեցնում»,- ասել է Բայդենը:
2021 թվականի 12 ամիսների ընթացքում սպառողական գների ինդեքսն աճել է 7 տոկոսով։ Սա տարեկան գնաճի ամենամեծ աճն էր 1982 թվականի հունիսից ի վեր։ Նոյեմբերին սպառողական գների տարեկան աճի ինդեքսն աճել է 6.8 տոկոսով։
Չորեքշաբթի օրը հրապարակված Աշխատանքի նախարարության զեկույցը հետեւել է անցյալ ուրբաթ հրապարակված զբաղվածության զեկույցին, որի համաձայն ԱՄՆ աշխատաշուկան դեկտեմբերին մոտեցել է զբաղվածության գագաթնակետին կամ մոտ է դրան:
Սպիտակ տան տնտեսական խորհրդական Բրայան Դիսը չորեքշաբթի կեսօրին ասել է, որ գնաճի աճը պայմանավորված է մատակարարման շղթաներում առաջացած «չկանխատեսված» խնդիրներով:
«Մենք մի շարք անսպասելի արդյունքների բախվեցինք»,- ասել է Դիզը Սպիտակ տանը կայացած մամուլի ճեպազրույցի ժամանակ: Գնաճը «գլոբալ երեւույթ» է դարձել, որն առաջացել է COVID-19 համավարակի եւ դրա հետ կապված մատակարարման շղթայի խնդիրների պատճառով, ասել է նա։
Դիզն ընդգծել է, որ Բայդենի վարչակազմը ծրագրում է լրացուցիչ քայլեր ձեռնարկել այս ամիս՝ փորձելով լուծել ԱՄՆ նավահանգիստների բեռնաթափման հետ կապված մարտահրավերները: Նա հավելել է, որ տնտեսագետների մեծ մասը գների անկում է ակնկալում 2022 թվականի ընթացքում։