Հայտնի է, թե ովքեր կվերցնեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորական մանդատները
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավորներ Սեդրակ Թևոնյանի և Սերգեյ Մովսիսյանի մանդատները վայր դնելուց հետո պատգամավորական մանդատները կվերցնեն Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի նախագահ Էդգար Հակոբյանը։
Լիլիթ Կիրակոսյանը նշե է, որ դեռ հստակ չէ, թե որ հանձնաժողովում է ընդգրկվելու։