Ֆուտբոլի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստներ ազատվեցին պարտադիր զինծառայությունից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում որոշում կայացրեց մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին:
Մասնավորապես, զինծառայությունից ազատվել են.
1)Ռոբերտ Մելիքի Դարբինյանը (ծնված` 1995 թվականին)
2) Դավիդ Ռուդիկի Դավիդյանին (ծնված` 1997 թվականին)
3) Արտյոմ Արեգի Ավանեսյանին (ծնված` 1999 թվականին)
4) Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին (ծնված` 1996 թվականին)
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի հրամանագրով նրանց ՀՀ քաղաքացիություն է շնորհվել:
Այս քաղաքացիները հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում: