«Լիվերպուլ» - «Արսենալ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» հունվարի 13-ին կընդունի Լոնդոնի «Արսենալին»։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին։ «Լիվերպուլի» հաղթանակի գործակիցը 1․85 է։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած «Արսենալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․80, ոչ ոքի արդյունքինը՝ 4․10 գործակցով։
«Լիվերպուլ» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։
Թիմերը նախորդ անգամ հանդիպել են Անգլիայի առաջնության առաջին շրջանում։ Նոյեմբերին տեղի ունեցած խաղում «Լիվերպուլը» տանը հաղթել է 4։0 հաշվով։