ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է պատժամիջոցներ սահմանել ԿԺԴՀ-ի դեմ
Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների մի շարք արձակումից հետո: Այս մասին Twitter-ում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը. «ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ի պատժամիջոցներ 2021 թվականի սեպտեմբերից ի վեր Հյուսիսային Կորեայի վեց բալիստիկ հրթիռների արձակումից հետո, որոնցից յուրաքանչյուրը խախտում է Անվտանգության խորհրդի բանաձեւերը», հայտնում է Ամերիկայի ձայնը։
Ամերիկացի դիվանագետը, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է պատժամիջոցների ենթարկել հինգ անձի (ճանապարհորդության արգելք եւ ակտիվների սառեցում): Այս առաջարկը պետք է հաստատվի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կոմիտեի կողմից։
Բացի այդ, աշխատանքներ են տարվում երեք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց այս ցանկում ներառելու ուղղությամբ։