Ռուսաստանն արգելել է Ղազախստանից մսի և կաթի ներկրումը
«Ռոսսելխոզնադզորը» հունվարի 12-ից արգելում է Ղազախստանից կենդանիների և անասնաբուծական արտադրանքի ներկրումը, որը պայմանավորված է էպիզոոտիկ հիվանդությունների վիճակի վատթարացմամբ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Արգելք է մտցվել նաև հում մսի և մսամթերքի, կաթի և կաթնամթերքի, բրդի, աղիքային հումքի, կաշվի, կենդանական և բուսական ծագման կերային և կերային հավելումների ներմուծման վրա։ Բացի դրանից՝ արգելվում է Ղազախստանի տարածքից Ռուսաստանի տարածքով կենդանի անասնագլխաքանակի տարանցումը։