Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը երբևէ գրանցված ամենաբարձրն է եղել 2021 թվականին
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը երբեւէ գրանցված ամենաբարձրն է եղել 2021թ․։
Նոր ուսումնասիրությունը տաքացման միտումը միանշանակ կապում է մարդու կողմից ջերմոցային գազերի արտանետումների հետ՝ հանածո վառելիքի այրումից, ինչպիսիք են ածուխը եւ բնական գազը:
Օվկիանոսները պահում են ջերմոցային գազերի արտանետումների արդյունքում մթնոլորտում եղած լրացուցիչ ջերմության առնվազն 90%-ը, եւ օվկիանոսների տաքացումը ավելի ու ավելի է կապվվում ծայրահեղ եղանակային եւ կլիմայական երեւույթների հետ:
Նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Advances in Atmospheric Sciences ամսագրում, ներկայացնում է օվկիանոսների ջերմության պարունակության առաջին վերլուծությունը մինչեւ 2021 թվականը՝ հիմնված երկու տարբեր տվյալների հավաքածուների վրա:
Յուրաքանչյուրը հստակ ցույց է տալիս, որ օվկիանոսի ջերմաստիճանը նոր բարձունքների է հասել 2021 թվականին՝ շարունակելով կտրուկ աճել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում:
Ծովի ջուրը տաքանալուն զուգընթաց ընդլայնվում է, ինչը հանգեցնում է ծովի մակարդակի բարձրացման, ծովի ջերմության ավելի շատ ալիքների, որոնք կարող են սպանել զգայուն կորալային խութերը եւ հանգեցնել էկոհամակարգի այլ փոփոխությունների: