Սլովակիայի կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ պաշտպանական համաձայնագրին
Սլովակիայի կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ պաշտպանական համաձայնագրին, որը սահմանում է ՆԱՏՕ-ի գործընկերոջ կողմից իր ավիաբազաների հնարավոր օգտագործման շրջանակը, սակայն չի հանգեցնում որեւէ կոնկրետ տեղակայման, հաղորդում է Reuters-ը:
Համաձայնագիրը, որը Սլովակիայի կառավարության խոսքով, հետեւում է ՆԱՏՕ-ի 23 այլ երկրների, ներառյալ դաշինքի արեւելյան սահմանին գտնվող բոլոր երկրների նմանատիպ պայմանագրերին, դեռ պետք է ստորագրվի նախագահի կողմից եւ վավերացվի երկրի խորհրդարանի կողմից:
«Սա կարեւոր նշան է այն բանի, որ կառավարությունը պատասխանատվությամբ է գործում արտաքին, անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության մեջ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է արտգործնախարար Իվան Կորչոկը։
Ըստ համաձայնագրի՝ Միացյալ Նահանգները կկարողանա օգտագործել Սլովակիայի Սլիաչում եւ Մալաքիում երկու օդանավակայանները, իսկ ցանկացած կոնկրետ պլանններ ենթակա կլինեն այլ համաձայնագրերի: Սլովակիան կարող է հավակնել 100 մլն դոլարի՝ ԱՄՆ միջոցներից.
Կորկոկը լրագրողներին ասել է, որ գործարքի շուրջ բանավեճը լի է ապատեղեկատվությամբ։ Նրա խոսքով՝ ապագայում զորքերի ցանկացած հնարավոր ներկայություն ենթակա կլինի կառավարության եւ խորհրդարանի հաստատմանը:
Համաձայնագիրը ստորագրելու Սլովակիայի ծրագրերը քննադատության են ենթարկվել երկրի ընդդիմության կողմից, որը նախկինում ներգրավված է եղել գործարքի նախապատրաստման մեջ, երբ կառավարությունում էր գտնվում: Նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ասել է, որ իր «Սմեր» կուսակցությունը չի սատարի իրեն խորհրդարանում եւ ցանկանում է այդ հարցի շուրջ հանրաքվե անցկացնել:
Երկրի գլխավոր դատախազը նույնպես քննադատել է փաստաթուղթը՝ վկայակոչելով իրավական հիմքերը, սակայն նախարարները նշել են, որ համաձայնագիրը համապատասխանում է Սլովակիայի գործող օրենսդրությանը: