Մատաղիսից հայտնաբերվել է ռազմական գործողությունների ևս մեկ մասնակցի մասունք․ Արցախի ԱԻՊԾ
Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք:
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է:
Այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ:
ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: