Հետազոտություն. YouTube-ը ապատեղեկատվության հիմնական աղբյուրն է ամբողջ աշխարհում
Ըստ փաստերը ստուգող կազմակերպությունների համաշխարհային կոալիցիայի՝ YouTube-ը ապատեղեկատվության հիմնական աղբյուրն է ամբողջ աշխարհում եւ բավարար ջանքեր չի գործադրում իր հարթակում ստի տարածման դեմ պայքարելու համար, գրում է Guardian-ը:
Նամակում, որը ստորագրվել է ավելի քան 80 խմբերի կողմից, այդ թվում՝ Full Fact-ը Մեծ Բրիտանիայում եւ Fact Checker Washington Post-ը, ասվում է, որ տեսահարթակում տեղադրվում է այն խմբերի բովանդակությունը, որոնք ապատեղեկատվություն են տարածում Covid-ի մասին եւ տեսանյութեր, որոնք աջակցում են ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ «խարդախության» մասին պատմությանը:
«YouTube-ը թույլ է տալիս անբարեխիղճ խաղացողներին օգտագործել իրենց հարթակը որպես զենք՝ ուրիշներին մանիպուլյացիայի ենթարկելու եւ շահագործելու, ինչպես նաեւ ինքնակազմակերպվելու եւ միջոցներ հայթայթելու համար: Ընթացիկ միջոցառումներն անբավարար են»,- ասվում է YouTube-ի գործադիր տնօրեն Սյուզան Վոյիցկիին ուղղված նամակում, որտեղ YouTube-ը նկարագրվում է որպես «հիմնական ալիք»՝ ստեր տարածելու համար:
Նամակը կոչ է անում YouTube-ին չորս փոփոխություն կատարել իր գործունեության մեջ՝ հարթակում ապատեղեկատվությունների անկախ հետազոտման ընկերությունների ֆինանսավորման պարտավորություն․ տարածվող տեսանյութերի հերքումների հղումների տրամադրում. ալգորիթմների դադարեցում․ եւ ավելին անել ոչ անգլալեզու տեսանյութերում ստի դեմ պայքարելու համար
«Մենք հուսով ենք, որ դուք կդիտարկեք այս գաղափարների իրագործումը հանուն հասարակության բարօրության եւ YouTube-ը կդարձնեք հարթակ, որն իսկապես անում է ամեն ինչ՝ ապատեղեկատվությունը օգտատերերի եւ ընդհանրապես հասարակության դեմ որպես զենք օգտագործելը կանխելու համար», - ասվում է նամակում: