Flyone Armenia-ն թուրքական իշխանություններից Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել
Հայկական Flyone Armenia ավիաընկերությունը թուրքական իշխանություններից Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը, առաջին չվերթը նախատեսված է փետրվարի 2-ին։
«Flyone Armenia ավիաընկերությունը թուրքական ավիացիոն իշխանություններից Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել։ Առաջին թռիչքը նախատեսել ենք փետրվարի 2-ին»,- ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Flyone Armenia եւ Pegasus ավիաընկերությունները Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել։