Տղամարդն առաջադրվել է ընտրություններին և ստացել ընդամենը 1 ձայն` իր կողմից
Հնդկաստանի մի բնակիչ գյուղապետի պաշտոնում առաջադրել է իր թեկնածությունը, սակայն ստացել է միայն մեկ ձայն, և այն էլ իր կողմից, գրում է Oddity Central-ը։ Պարզվել է, որ նրա օգտին չեն քվեարկել նույնիսկ ընտանիքի 12 անդամները։
Ինքը՝ տղամարդը, խոստովանում է, որ հասկանում էր` հաղթելու քիչ հնարավորություններ ունի, սակայն բարեհաջող արդյունքի հույս ուներ։
Երբ ձայները հաշվեցին, Սանտոշն իմացավ, որ իրենից բացի ոչ ոք իր օգտին չի քվեարկել։ Լսելով այս լուրը՝ Հալպատին չի կարողացել հավատալ իր ականջներին, քանի որ իր ընտանիքում կա 12 հոգի, ովքեր ընտրելու իրավունք ունեն, սակայն կամ չեն գնացել քվեարկության, կամ ընտրել են այլ թեկնածուի։
«Ես ընդամենը մեկ ձայն եմ ստացել, նույնիսկ իմ ընտանիքն ինձ չի քվեարկել», - ասել է Սանտոշը:
Բացի այդ, Հալպատին հավելել է, որ իր ծանոթներից ոմանք վստահեցրել են, որ ձայն են տալու իր օգտին, ուստի տղամարդը կրկնակի վիրավորված է, որ իրեն խաբել են։