5 ֆուտբոլիստ հեռացել է ԲԿՄԱ-ից, 4 -ը՝ ԲԿՄԱ-2-ից
ԲԿՄԱ֊ն հայտարարել է մի շարք ֆուտբոլիստների հեռանալու մասին:
Կարեն Մուրադյանը, Արման Ղազարյանը, Պատվական Ավետիսյանը, Ստեփան Սահրադյանը, Հայկ Ղևոնդյանը, իսկ ԲԿՄԱ-2֊ից՝ Ռադիկ Սարգսյանը, Գրիգոր Մուրադյանը, Տիգրան Վարդանյանը և Սուրեն Հակոբյանը այլևս չեն շարունակի ելույթներն ակումբի կազմում:
«Շնորհակալություն ենք հայտնում տղաներին ցուցաբերած պրոֆեսիոնալ մոտեցման և բարձր որակների համար, մաղթում ենք Հաջողություններ հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: