Ֆրանսիայում արգելվել է սեքսը ազգականների հետ
Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է օրենսդրական մակարդակով արգելել ինցեստը։ Սա առաջին նման որոշումն է ավելի քան 200 տարվա ընթացքում։ Երեխաների հարցերով պետքարտուղար Ադրիեն Թաքեն պատմել է կառավարության որոշման մասին, ում խոսքը մեջբերում է The Times-ը։
Սեռական հարաբերությունները ազգականների հետ դեռեւս թույլատրվում են, եթե դրան երեխաներ ներգրավված չեն: Սակայն այժմ դրանք կարգելվեն նույնիսկ 18 տարեկանից բարձր ազգականների միջեւ։ Նման որոշում առաջին անգամ ընդունվել է 1791թ.-ից հետո․ այդ ժամանակ ինցեստը ապաքրեականացվել է պետության աստիճանական աշխարհիկացման պատճառով։
«Անկախ տարիքից՝ երեխան չի կարող սեռական հարաբերություն ունենալ ծնողի հետ։ Դա տարիքի հարցը չէ, այլ համաձայնության հարց է : Մենք դեմ ենք ինցեստին»,-ասել է Թաքեն։
Առայժմ նախարարը չի ասել, թե կոնկրետ ում վրա է անդրադառնալու օրենքը եւ արդյոք այն տարածվում է խնամակալ ընտանիքի անդամների միջեւ հարաբերությունների վրա։