Արմինե Ադիբեկյանն այսուհետ կասկածյալ է՝ ծանր վիրավորանքի հոդվածով․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
ՏեսանյութերԱդրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն այսուհետ կասկածյալ է՝ ծանր վիրավորանքի հոդվածով։ Կիրառվեց խափանման միջոց՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Ոստիկանությունից դուրս գալուց հետո։
Հիշեցնենք՝ Արմինե Ադիբեկյանին Ոստիկանություն էին հրավիրել ֆեյսբուքյան գրառման համար։
Ռուբեն Մելիքյանը նշեց նաև, թե Արմինե Ադիբեկյանն այս հոդվածով իր հոբելյանական 10-րդ վստահորդն է։
Իրավապաշտպանը հայտնեց, որ իրենց առաջարկվել է ցուցմունք տալ, բայց ոչինչ չեն ասել։ «Մեր ցուցմունք չտալը չի նշանակում, որ Ադիբեկյանն ընդունում է մեղքը, ընդհակառակը։ Ունենք կասկածներ, որ նա շուտով այս գործով մեղադրյալի կարգավիճակ ձեռք կբերի»,-ասաց Մելիքյանը։
Արմինե Ադիբեկյանն էլ ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի որոշ դիպուկ դիտարկումները շարունակելու է կիրառել նրա թիմակիցների նկատմամբ։ «Եթե նրանք ինչ-որ բան ունեն ասելու, թող առաջինը պատասխանատվության հրավիրեն Նիկոլ Փաշինյանին, և մենք բոլորս պատրաստ ենք նրա հետ կիսել այդ մեղավորության բեռը»,-ասաց նա։