Իրանը չեղարկել է հարեւան երկրների հետ ընդհանուր սահմաններով ուղեւորությունների արգելքը
Իրանը չեղարկել է է հարեւան երկրների հետ ընդհանուր սահմաններով ուղեւորությունների արգելքը։ Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ հարեւան երկրների քաղաքացիները կարող են Իրան մուտք գործել ցամաքային սահմանով, եթե իրենց հետ ունենան բացասական ՊՇՌ թեստի արդյունք կամ պատվաստումների ապացույց։
Վահիդին հավելել է, որ վերացվել են այն երկրների օդային սահմաններով Իրան մուտք գործող ուղեւորների սահմանափակումները, որտեղ Covid-19 համաճարակը վերահսկվում է: Նա նաեւ հավելել է, որ եվրոպական երկրների, Ֆրանսիայի եւ Անգլիայի համար սահմանափակումները դեռ ուժի մեջ են։