Համաշխարհային բանկ. ՀՀ-ում տնտեսական աճը 2022-ին կլինի 4.8 տոկոս, իսկ 2023-ին՝ 5,4 տոկոս
Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (Հունվար, 2022):
Զեկույցը կանխատեսում է, որ Հայաստանում տնտեսական աճը 2022 թվականին կլինի 4.8%, իսկ 2023-ին` 5.4%:
Հաջորդ տարվա համար նախատեսվող տնտեսական աճի արագացումը ՀԲ փորձագետները պայմանավորում են մի քանի գործոնով. «Հուսալի մասնավոր սպառումը և կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին և կփոխհատուցեն շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ձգձգումը՝ արագացնելով 2023-ին տնտեսական աճը: Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման և պատվաստումների առաջընթացով, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարելավմամբ»,-ասված է զեկույցում։