Ադրբեջանական կողմի պատրաստած էս տեսանյութը աչքովս ընկավ դեկտեմբերին. Ցավ էի ապրում, ամոթ էի ապրում. Սևակ Հակոբյան
Ադրբեջանական կողմի պատրաստած էս տեսանյութը աչքովս ընկավ դեկտեմբերին. ցավ էի ապրում, ամոթ էի ապրում, ես իմ պետության մեջ ինձ նվաաստացած էի զգում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan.today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը։
«Ադրբեջանական կողմի պատրաստած էս տեսանյութը աչքովս ընկավ դեկտեմբերին։ Ցավ էի ապրում, ամոթ էի ապրում, ես իմ պետության մեջ ինձ նվաաստացած էի զգում։ Բայց չէի ուզում անդրադառնալ։ Բայց էլ անհնար է։
Ադրբեջանցիները Լաչինում գնացել են, մոտեցել են հայկական մարտական հենակետերին ու ցույց են տալիս, թե ինչ պայմաններում են մեր զինվորները դիրք պահում։ Սա է, ժողովուրդ, հայկական հենակետը, պատերազմի ավարտից մեկ տարի անց, խաղաղություն խոստացող Նիկոլի օրոք․ իրար վրա դրված մի քանի քար, որոնց արանքից անգամ պարզ երեւում են ամեն պահի զոհվելու համար հարմար կանգնած մեր զինվորները։ Ինչ-որ ժեշտերով ծածկված են հենակետերը, ակնհայտ է, որ դրանք չեն պաշտպանում առհասարակ ոչնչից։ Հայ զինվորը այս պայմաններում պետություն է պաշտպանում։
Որ զինվորները էս պայմաններում են ապրում, մենք դա գիտեինք, որ մարտական հենակետերը կահավորված չեն դա էլ գիտենք։ Վերջերս Կապանի շրջանից մեր զինվորները հրապարակեցին իրենց ծանր պայմանների մասին տեսանյութ, ռազմական ոստիկանությունը գնաց հետեւներից, թե՝ թշնամուն ցույց եք տալիս, պետական գաղտնիք եք բացահայտում։ Նիկոլը ԱԺ ամբիոնից հոխորտում էր, թե՝ ինչի՞ եք ասում դիրքերը կահավորված չեն, թշնամուն եք ինֆորմացիա տալի՞ս։
Նիկոլ, էդ ամենը թուրքը տեսնում է շատ ավելի պարզ ու լավ, որովհետեւ դու արգելել ես լրատվամիջոցներին դիրքեր գնալ, բայց ադրբեջանցիները մեր զինվորներից հեռու են ընդամենը 70-80 մետր․ նրանք մեզանից լավ են տեսնում, որ մեր զինվորին դու պահում ես խայտառակ պայմաններում ու ի դեպ ոչ միայն տեսնում են, այլեւ աչքներս են մտցնում՝ «Հայաստանի ղեկավարությունը չի մտածում իր զինվորների մասին»։
44-օրյա պատերազմից հետո քա՞նի դիրք եք կահավորել, քա՞նի զինվոր է զոհվել հենց այն պատճառով, որ դուք դիրք չեք կահավորել, երեկվա զոհերը ի՞նչ պատճառով էին․ թշնամին եկել է ու տիրացել է բարձունքներին մայիսի 12-ին, ու մեր դիրքերից կրակում է մեզ վրա։ Դուք էդ զինվորների անվտանգության մասին մտածելու փոխարեն ընդամենը նրանց կենացն եք խմել ցուցադրաբար, գնում եք դիրքեր ու փոխանակ հարց լուծեք, քեֆ-ուրախություն եք կազմակերպում, հետները պարում, նկարում, որ ձեր հ1-ներով ցույց տաք, թե տեսեք ամեն բան կարգին է, խաղաղություն է, զինվորները սաղ օր քեֆերի մեջ են, իսկ գուցե հենց այդ քեֆի մասնակից զինվորը զոհվում է երկու օր անց։
Դուք որեւէ մարտական հենակետ չեք կահավորել, բայց էդ ընթացքում ճոխ պարգեւատրել եք ՊՆ աշխատակազմին, պարգեւատրել եք պատգամավորներին, պարգեւատրել եք նախարարներին, մարզպետներին, որ ձեր համար ձայներ էին ապահովում, շքեղ ավտոմեքենա եք առել ԱԺ նախագահի համար։ Էս դիրքերի կահավորման համար փող չկա, բայց փող կա վարչապետի Սեւանի դաչան ռեմոնտ անելու համա՞ր։
Զինվորին էս վիճակի մեջ դրած գերագույն գլխավորն ու պաշտպանության նախարարը գիտե՞ք ինչով են զբաղված․ ասեմ՝ հարսանիքներով․ Նիկոլը պատրաստվում է տղու հարսանիքին, Սուրեն Պապիկյանը՝ սեփական հարսանիքին։ Իսկ դու, զինվոր ջան, պետք է երեկ զոհված 19-20 տարեկան մեր տղերքի՝ Վահանի, Ռուդիկի ու Արթուրի պես քո կյանքով ապահովես Նիկոլի անվտանգ խնջույքները։
Ազգային արժանապատվության հարց է»,- գրել է նա։