Բրյուսելում սկսվել է Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը
Բրյուսելում, Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում սկսվել է Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մոսկվան ՌՆԽ երկու տարվա մեջ առաջին նիստին ներկայացնում է ԱԳՆ եւ պաշտպանության միջգերատեսչական հանձնաժողովը, դիվանագիտական գերատեսչությունից հանձնաժողովի կազմում է փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Հանդիպումը շարունակում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ բանակցությունները, որոնք տեղի ունեցան հունվարի 9-10-ին Ժնեւում։ Ինչպես սպասվում է, կողմերը փորձելու են քննարկել փոխադարձ մտահոգությունները։ Նախատեսվում է, որ միջոցառումը կտեւի մոտ երեք ժամ։