Ատլանտայի ելույթում Բայդենը Քամալա Հարիսին ԱՄՆ նախագահ է անվանել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի՝ հունվարի 11-ին, Ատլանտայի Համալսարանական կենտրոնում ելույթի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ է անվանել փոխնախագահ Քամալա Հարիսին։
«Անցած շաբաթ նախագահ Հարիսը եւ ես Կապիտոլիումում քննարկել ենք այն պահերից մեկը, որոնք ամերիկյան պատմությունը բաժանում են «առաջ եւ հետո»-ի,- ասել է Բայդենը Ատլանտայում՝ ելույթ ունենալով դաշնային ընտրական օրենսդրության փոփոխությունների անհրաժեշտության մասին։
Ամերիկյան ԶԼՄ-ները մշտապես նշում են իրենց նախագահի վրիպումները։ Այս անգամ լեզվի սայթաքմանը իր նյութում ուշադրություն է դարձրել FoxNews ալիքը։
Մինչ այդ Բայդենը սխալմամբ փոխնախագահին պետության նախագահ էր անվանել դեկտեմբերի 17-ին։ Նոյեմբերին Հարիսը իսկապես ժամանակավորապես կատարել է պետության ղեկավարի պարտականությունները, մինչ Բայդենը բուժզննում էր անցնում։ Բայց նրա նախագահական ժամկետը ավարտվել էր 1 ժամ 25 րոպե հետո։